«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոնների մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով երկկողմանի բացել Քրիստափորի փողոցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո փակ էր Քրիստափորի փողոցը։ Այնուհետև որոշում կայացվեց բացել փողոցի մի հատվածը՝ պահպանելով անվտանգության կանոնները։
Առևտրականները նշում են, որ ճանապարհի փակ լինելու պատճառով չեն կարողանում առևտուր անել, հաճախորդ չի գալիս:
Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ պատկան մարմինները առևտրի կենտրոններին հայտնել են, որ նախնական ճանապարհը փակ կլինի մինչեւ դեկտեմբերի 31-ը: