ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա.Քյարամյանն ընդունել է 2020 թվականի արցախյան պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողների:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Հանդիպման շրջանակներում քննարկվել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում՝ պատերազմական գործողությունների տարբեր դրվագներով քննվող քրեական գործերի նախաքննության ընթացքին վերաբերող հարցեր:
Շուրջ 30 ծնողների մասնակցությամբ, ավելի քան երեք ժամ տևողությամբ, կայացած հանդիպման ընթացքում Կոմիտեի նախագահը պատասխանել է ծնողների կողմից բարձրացված մի շարք հարցադրումների և պատրաստակամություն հայտնել, ըստ անհրաժեշտության, շարունակաբար կազմակերպել համանման հանդիպումներ՝ նախաքննական մարմնի կողմից իրականացվող համապատասխան աշխատանքների վերաբերյալ համակողմանի պարզաբանումներ տրամադրելու նկատառումներով: