Փրկարարները գտել են կորած քաղաքացուն

Սեպտեմբերի 9-ին` ժամը 23։40-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գանձակ գյուղում չեն կարողանում կապ հաստատել սար բարձրացած հովիվի հետ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները գյուղին հարակից արոտավայրում հայտնաբերել են Ս. Ս.-ին (ծնված 1977 թ.)։

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 3 փրկարար, 3 ոստիկանության աշխատակից և Գանձակ գյուղի 12 բնակիչ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել