Ավագանին կհաստատի Երևանի գլխավոր հատակագծի նախագծի մշակման նախագծային առաջադրանքը

Երևանի ավագանին սեպտեմբերի 13-ին կգումարի 9-րդ նստաշրջանի առաջին նիստը: Դրա ընթացքում քննարկվելու է  Երևան քաղաքի գլխավոր հատակագծի նախագծի մշակման նախագծային առաջադրանքի հաստատման հարցը:

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքին համապատասխան Երևան քաղաքի 12 վարչական շրջանների տարածքները.

  • Էրեբունի՝ 4749 հա,
  • Շենգավիթ՝ 4060 հա,
  • Աջափնյակ՝ 2582 հա,
  • Մալաթիա-Սեբաստիա՝ 2516 հա,
  • Ավան՝ 726 հա,
  • Դավթաշեն՝ 647 հա,
  • Նորք-Մարաշ ՝ 476 հա,
  • Նուբարաշեն՝ 1724 հա,
  • Նոր-Նորք՝ 1411 հա,
  • Քանաքեռ-Զեյթուն՝ 773 հա,
  • Արաբկիր՝ 1329 հա,
  • Կենտրոն՝ 1335 հա։

Բնակչության թիվը (մշտական) 2021թ. հունվարի 1-ի դրությամբ` 1 091.7 հազար մարդ,
– Բնակչության խտությունը՝ 4 895 մարդ մեկ քառակուսի կիլոմետրի վրա,
– Սեռատարիքային կազմը՝ տղամարդիկ՝ 504 770 և կանայք՝586 977, մասնավորապես.
0-14 տարեկան՝ 21%,
15-24 տարեկան՝ 10.2%,
25-64 տարեկան՝ 52.8%
65- 80 և ավելի տարեկան՝ 16%:

Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 22-ին հաստատվել էր Երևանի գլխավոր հատակագծի մինչև 2030 թվականը զարգացման ճշգրտման նախագծի մշակման քաղաքաշինական առաջադրանքը: Սակայն ժամկետների առումով նպատակահարմար է գտնվել նոր գլխավոր հատակագծի մշակումը՝ 15 տարվա զարգացման հեռանկարով:

Համաձայն «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 14.3-րդ հոդվածի պահանջների` համայնքի գլխավոր հատակագիծը`

1) հանդիսանալով ռազմավարական բնույթի քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթուղթ՝ սահմանում է`

ա. համայնքի տարածական զարգացման հիմնական ուղղությունները,
բ. քաղաքաշինական գործունեության օբյեկտ հանդիսացող հողերի օգտագործման ռեժիմները, պարտադիր պահանջներն ու սահմանափակումները,
գ. հողատարածքների կառուցապատման առաջնահերթ (մինչև 5 տարի), միջնաժամկետ (5-10 տարի) և հեռանկարային (10-15 տարի) փուլերը,
դ. համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողամասերի նպատակային նշանակությունը և (կամ) դրանց փոփոխությունները` օրենքի և սույն կարգի պահանջների կատարման ապահովմամբ,
ե. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պահանջներ և սահմանափակումներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել