Վտանգված է բնակչության առողջությունը և սա շատ լուրջ առողջապահական խնդիր է․ Քրիստինա Վարդանյան

Բժշկական գիտությունների թեկնածու, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը գրում է․

«Ըստ գիտական աղբյուրների՝ 1917-1957թթ. Երևանում ընդհանուր օգտագործման կանաչ տնկարկները (հա) ավելացել էին 44 անգամ: 1957-2020 թվականը նույն կատեգորիայի տնկարկներն ավելացել են 1,4 անգամ, այլ խոսքով՝ աշխատանքի արդյունավետությունը 30-ից անգամ ավելի ցածր է։

Կարևոր եմ համարում նշել, որ քաղաքի տարածքը՝ նշված ժամանակահատվածում, ավելացել է ավելի քան 20 անգամ։ Ներկայացված ցուցանիշների պարագայում՝ վտանգված է բնակչության առողջությունը և սա շատ լուրջ առողջապահական խնդիր է։ 2002-2014թթ. Երևանում չարորակ նորագոյացություններով հիվանդացությունը ավելացել է 65,9%,(Оганесян М.Г., 2015)»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել