«Ես վերջապես Հայաստանում եմ, և կարելի է ասել, որ դա իմ երազանքի իրականացումն է». Բրայան Մեյ

Հայաստանում շարունակվել են Սթարմուս միջազգային փառատոնի շրջանակում անկցավող միջոցառումները, ասուլիսներն ու հանդիպում-դասախոսությունները։

Ասուլիսով են հանդես եկել Սթիվեն Հոքինգի շքանշանի դափնեկիրներ Բրայան Մեյը և Դայան Աքերմանը։

Բրայան Մեյն անդրադարձել է փառատոնի շրջանակում սեպտեմբերի 7-ին Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի հետ սպասվող ելույթին։ Երաժիշտը հատուկ ընդգծել է, որ երեխաների հետ ելույթները նախ և առաջ հույզերի փոխանակում են, այլ ոչ թե կատարողական վարպետության նկատմամբ խիստ մոտեցում։ «Ես չէի ցանկանում, որ նրանք լարվածություն զգան, և որոշեցի փորձերի ժամանակ նվազագույն փոփոխությունները մտցնել։ Նրանք չպետք է իրենց վրա ճնշում զգան։ Իսկ մենք` երաժիշտներս, այս համերգի ժամանակ դուրս ենք գալու մեր հարմարավետության գոտուց, և դա նույնիսկ լավ է։ Մենք կկարողանանք փորձել այն, ինչը երբեք չէինք փորձի այլ բեմերում»,-ասել է Մեյը։

Մեյը նշել է, որառաջին անգամ է Հայաստանում, -«Երկրաշարժից ի վեր շատ մտահոգ եմ եղել Հայաստանի ճակատագրով, եղելեն շատ դեպքեր, որ այլ երաժիշտների հետ գործակցությամբ ցանկացել եմ գալ Հայաստան: Այս անգամ ես վերջապես Հայաստանում եմ, և կարելի է ասել, որ դա իմ երազանքի իրականացումն է»։ Queen խմբիկի թառահարն առանձնակի ջերմությամբ է հիշել Ջիվան Գասպարյանի հետ համատեղ աշխատանքը «Գլադիատոր» ֆիլմի նկարահանումների ձայնագրությունների ժամանակ։

Սթարմուսի շրջանակում անցկացվող դասախոսությունների շարքում ԵՊՀ-ն երեկ հյուրընկալել է շվեյցարացի աշխարհահռչակ աստղաֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Միշել Մայորին։

Ուսանողները եզակի հնարավորություն են ունեցել ունկնդրելու ականավոր գիտնականի դասախոսությունը տիեզերական օբյեկտների, այդթվում՝ Մայորի հայտնագործության՝ արեգակնանման «51 Pegasi b» էքսոմոլորակի, և աստղագիտության հետագա զարգացման գործում դրա ունեցած դերի մասին։

Հայաստանում Ամերիկյան համալսարանը հյուրընկալել է NASA-ի ռեակտիվ շարժիչ լաբորատորիայի համակարգերի ինժեներ Նագին Կոքսին, ով ուսանողների հետ կիսվել է իր հարուստ փորձով։

Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայում էլ տիեզերքում աստղերի, մոլորակների և կյանքի բաղադրիչների ստեղծման թեմայով դասախոսությամբ է հանդես եկել Միջազգային աստղագիտական միության նախկին նախագահ Էվին ֆան Դիշյոքը։

«Ես ահռելի ներուժ տեսա Հայաստանում, հատկապես աստղագիտության ասպարեզում: Բյուրականի աստղադիտարանը երկար տարիներ ահռելի դեր է խաղացել համաշխարհային աստղագիտության մեջ: Ես նաև այլ բան տեսա: «Սթարմուսի» ընթացքում տեսա բազմաթիվ խանդավառ երիտասարդների, և կարծում եմ՝ հենց նրանք են Հայաստանի իրական ապագան»,-ասել է գիտնականը։

Դասախոսություններ ե նանցկացվել նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Ագրարային համալսարաններում, ինչպես նաև ԹՈՒՄՈ ստեղծարար կենտրոնում։

Փառատոնի շրջանակում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է նաև «Բացահայտիր տիեզերքը և փոխիր աշխարհը» թեմայով կոնֆերանսը, որին մասնակցել են անվանի գիտնականներ Թոնի Ֆադել, աշխարհում երրորդ կին Նոբելյան մրցանակակիր Դանա Սթրիքլենդը, Էմանուել Շարպենտիեն, Մաուրին Ռեյմոն, Ժան-Ժակ Դորդենը, Բերն հարդ Շոլկոպֆը, Կուրտ Վյութրիխը, Դեյվիդ Զամբուկան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել