Ձեր խորհրդի կարիքն ունեմ, ընտրեք տարբերակ․ Լևոն Քոչարյան

Ընկերներ, ձեր խորհրդի կարիքն ունեմ: Այս մասին «Տելեգրամի» իր ալիքում գրառում է կատարել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին Լևոն Քոչարյանը։

«Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս է ճիշտ վարվել ուղղորդված վարկաբեկող, սուտ կամ մեծ մասամբ սուտ ինֆո տարածող նյութերի ու դրանք ստեղծող, տարածողների հետ, ովքեր չունեն ոչ մի բարոյական արգելք սուտ խոսելու և զրպարտելու հետ:

Օրինակ՝

1. Ամեն մի ստի արձագանքելը.
բայց արդյոք շատ ժամանակ հենց քո արձագանքով ավելի նշանակություն չես տալու էդ հիմարությանը: Մյուս կողմից էլ ասում են «դե բա թող հերքեն», բայց երբ հերքում ես ասում են «դե բա հո չէր ընդունելու…»:

2.Արձագանքել որոշ դեպքերում.
ավելի աղմուկ հանած կեղծ լուրերին արձագանքելը, որի դեպքում էլ ամեն հիմարություն տարածողները կասեն, «դե, եթե էն մեկը հերքելա, էս մեկը չի հերքում ուրեմն ճիշտա»:

3.Ընդհանրապես անտեսել.
ի սկզբանե ընդունել, որ միևնույն է, էդ ամենին հավատացողի համար հերքումը բան էլ չի փոխելու»,-նշել է նա և խնդրել, որ մարդիկ քվեարկեն որևէ տարբերակի օգտին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել