Շատերի մոտ չպարզաբանված հարցեր են մնացել. Ռուբեն Վարդանյան

Անցած շաբաթ հայտարարեցի Արցախ տեղափոխվելու որոշմանս մասին, որպեսզի տեղում ավելի ակտիվ զբաղվեմ Արցախի զարգացման և անվտանգության հարցերով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել  Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։

«Հայտնել էի նաև, որ հրաժարվում եմ Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվում եմ Արցախ՝ որպես Հայաստանի քաղաքացի։ Իմ հայտարարությունների արձագանքը չուշացավ։

Կարծիքների ամբողջ բազմազանությունը լայնորեն արտացոլված է ԶԼՄ-ներում՝ սկսած արարքի հերոսականացումից մինչև ամենաանհեթեթ ու անհավանական դավադրապաշտական տեսություններ։

Ես անկեղծորեն շնորհակալ եմ նրանց, ովքեր հարգանքով ու ըմբռնումով են վերաբերվել ընտրությունս։ Շատերի մոտ, սակայն, չպարզաբանված հարցեր են մնացել։ Դրանց փորձել եմ պատասխանել Forbes -ին տված հարցազրույցում։

Այստեղ ևս մեկ անգամ կկրկնեմ այն, ինչ ասել եմ հարցազրույցում՝ Արցախում ապրում է ավելի քան 120 հազար մարդ, և ինձ համար կարևոր է, որ նրանք ազդակ ստանան այն մասին, որ իրենք միայնակ չեն, կան մարդիկ, որոնք պատրաստ են իրենց հետ անցնել այդ դժվարին ճանապարհը»,-նշել է նա։

Հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ՝ https://www.forbes.ru/…/476123-zizn-razdelilas-na-do-i…

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել