13-ամյա աղջկան բռնաբարելու գործով 2 ձերբակալվածներից մեկը ոստիկան է

Հատուկ քննչական ծառայության քննիչն անչափահաս Ն.Ղ.-ի բռնաբարության դեպքի առիթով ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցված քրեական գործն ընդունել է վարույթ:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վահագն Համբարձումյանը (վերջինս աշխատում է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննության տեսուչի պաշտոնում) և Սասուն Աբրահամյանը 2013 թվականի օգոստոսի 4-ին Կոտայքի մարզի Հանքավան գյուղում տեղակայված «Տաք ջուր» հանգստյան գոտում սեռական հարաբերություն են ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած` 13-ամյա Ն.Ղ.-ի հետ:

Ինչպես տեղեկացնում է ՀՔԾ-ն, Վահագն Համբարձումյանը և Սասուն Աբրահամյանը ձերբակալված են:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել