Արցախի դատախազությունը տվյալներ է ներկայացրել Եռակողմ հայտարարությունից մինչև 2022 թ. սեպտեմբերի 1-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ կատարված հանցավոր դեպքերի մասին:
«2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից մինչև 2022թ. սեպտեմբերի 1-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից արցախցիների նկատմամբ կատարվել է ընդհանուր 112 հանցագործություն, որոնց կապակցությամբ հարուցվել է 92 քրեական վարույթ:
Սպանվել է 18 (3-ը՝ քաղաքացիական անձ), սպանության փորձի ենթարկվել՝ 126 անձ (48-ը՝ քաղաքացիական անձ), հրազենային վիրավորում է ստացել և ֆիզիկական բռնության ենթարկվել 65 անձ (14-ը՝ քաղաքացիական անձ):
Հափշտակվել է 1 տրանսպորտային միջոց, տարբեր տեսակի հրազենային զինատեսակներից ուղիղ թիրախավորվել է 13 բնակելի տուն, վնասվել կամ ոչնչացվել է 6 գյուղատնտեսական տեխնիկա, 21 տրանսպորտային միջոց, 15 այլ գույք, հրկիզվել է 4 այգի:
Այս և այլ տվյալները առավել մանրամասն ներկայացված են ստորև.

