ՀՀ ԱԺ-ն պատվիրակությունների հյուրասիրության համար «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ին հուլիս ամսին վճարել է 666 հազար դրամ:
Հյուրասիրությունը տեղի է ունեցել երկու օր՝ հուլիսի 3-ին և 4-ին: Այն նախատեսված է եղել 100 անձի համար, որոնցից յուրաքանչյուրին հատկացվել է մոտավորապես 3 հազար 300 դրամ:
Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: