Որքա՞ն գումար է հատկացրել ԱԱԽ-ն վեհաժողովի կազմակերպման համար

Ազգային անվտանգության խորհուրդը 2013 թվականի հուլիս ամսին վեհաժողովների կազմակերպման համար «Թոռնիկ Հայկ» ՍՊԸ -ին վճարել է 671 հազար 40 դրամ, որից 111 հազար 840 դրամը ԱԱՀ-ն է:

Նշված գումարով ձեռք է բերվել 6 հատ իտալական գինի (4 հազար 166 դրամ), 11 հատ կոնյակ հուշանվեր (44 հազար 583 դրամ),4 հատ փարիզյան սուրճ (500 դրամ), 19 հատ հյութ (1լ. 583 դրամ), 84 հատ «Բյուրեղ» աղբյուրի ջուր (0.5 լ. 100 դրամ), 48 հատ «Ջերմուկ» հանքային ջուր (1լ. 183 դրամ), 5 հատ կիսաչոր շամպայման (1. 333 դրամ), բոմբոներկա (0.500 գրամ, 2 հատ, 3 հազար 416 դրամ):

Իրավաբան․net

 

 

 

Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել