Բագրատաշենի մաքսատան տարածքից բերման են ենթարկել խարդախության մեջ մեղադրվող կնոջ

Օգոստոսի 6-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Բագրատաշենի մաքսատան տարածքից բերման է ենթարկվել 1950 թ. ծնված Սվետլանա Մ.-ն: Ոստիկանության լրատվության բաժնի փոխանցմամբ` նա 2010 թ. հոկտեմբերի 14-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել