1-4-րդ դասարաններում երկու անգամ թելադրություն կկազմակերպվի․ Երևանի քաղաքապետի հանձնարարականը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետարանի հանրակրթության վարչությանը հանձնարարել էր մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարաններում կարճ թելադրության մրցույթ կազմակերպելու նպատակով համագործակցել հրատարակիչների հետ՝ տեքստի պատրաստման ուղղությամբ։

Սեպտեմբերի 5-ի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետին զեկուցվեց, որ փետրվար ամսին՝ Գրքի տոնի և «Մայրենի» առարկայական շաբաթվա ընթացքում կներառվի միջոցառումը, իսկ մինչ այդ հրատարակիչների հետ աշխատանք կտարվի տեքստի պատրաստման համար։

Քաղաքապետը չհամաձայնեց ժամկետների հետ՝ նշելով, թե ինչու՞ է փետրվար ամսին կազմակերպվում, դասերն արդեն սկսվել են։

«Եկեք հոկտեմբերին անենք, ուսուցիչների օրն է լինելու, եկեք դրա շրջանակներում անենք, ինչու՞ ենք մինչև փետրվար սպասում, մինչև փետրվար 7 ամիս կա»,-նշեց Հրաչյա Սարգսյանը։

Արդյունքում որոշվեց երկու անգամ նման թելադրություն անցկացնել՝ մեկը հոկտեմբերին, մյուսը՝ փետրվարին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել