«Կարմիր գծերի» տուգանքների մասին հաղորդագրություններ կուղարկվեն շուրջ մեկ ամսից

Շուրջ մեկ ամսվա ընթացքում պատրաստ կլինի ծրագրային համակարգը, որի միջոցով «Կարմիր գծերը» խախտողների հեռախոսահամարներին հաղորդագրություններ կուղարկվեն՝ տուգանքների մասին։

Այս մասին սեպտեմբերի 5-ին՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։

Նախորդ խորհրդակցության ժամանակ նշվեց, որ համայնքը նախանշում է իրավախախտման մասին ծանուցման ևս մեկ գործիք ունենալ: Քաղաքապետարանն առայժմ ծանուցումն ապահովում է փոստով կամ «Ազդարար» կայքով:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը օգոստոսի 29-ի աշխատանքային խորհրդակցության ժամանակ ընդգծել էր, որ համայնքի նպատակն ամենևին էլ քաղաքացիներին տուգանելը չէ, այլ խախտման պարագայում ծանուցման ևս մեկ՝ մատչելի տարբերակի ստեղծումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել