Գյումրիում ուժեղ քամուց ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա․ ԱԻՆ

Սեպտեմբերի 4-ին, ժամը 18:23-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում ուժեղ քամուց ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա, վնասվել էլեկտրալարեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ծառի ճյուղը կոտրվել և ընկել է «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ Վ․ Օ․, ծնված 1974 թ) վրա՝ վնասելով ավտոմեքենան և էլեկտրալարերը. տուժածներ չկան:

Փրկարարնեը ծատի ճյուղը տեղափոխել են անվտանգ տարածք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել