Խաչի օծման արարողակարգին ներկա է եղել Կարեն Ջալավյանը

Այսօր թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ և ձեռամբ իրականացվեց Շոշ գյուղի Ս. Աստվածածին եկեղեցու խաչի օծման արարողակարգը։

Այս մասին տեղեկանում ենք ՀԱՍԵ Արցախի թեմից։

Միջոցառմանը ներկա էին եկեղեցու հոգևոր հովիվ, ՊԲ ավագ գնդերեց, արժանապատիվ Տեր Վարդան քահանա Ներսիսյանը, ՊԲ մի շարք գնդերեցներ, ինչպես նաև Շոշ գյուղի և մոտակա բնակավայրերի հավատավոր ժողովուրդը։

Եկեղեցու պայծառացման գործում իր ուրույն տեղն ունի եկեղեցու հովանավոր, պարոն Կարեն Ջալավյանը, ով նույնպես ներկա էր արարողությանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել