Գյումրիում նախորդ օրերը տոնական էին։ Քաղաքը շնչում էր մշակույթով, քաղաքի զարկերակը խփում էր ուրույն ռիթմով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
«Երևանի օրերը Գյումրիում անցկացվեցին մեծ շուքով և, ըստ էության, այս միջոցառումը կարող է դառնալ շարունակական։ Երևանի քաղաքապետի հետ պայմանավորվածության արդյունքում ֆիքսել ենք, որ հաջորդիվ կարելի է իրականացնել Գյումրու օրերը Երևանում։
Գյումրիում Երևանի օրերի միջոցառումների ծրագիրն ամփոփվեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությամբ եւ խորհրդանշական նվերների փոխանակմամբ»,-նշել է նա։