Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արձանագրվում է COVID-19-ի դեպքերի աճ: Վարակի վերարտադրողականության ցուցանիշը գերազանցում է 1-ը, ինչը ցույց է տալիս, որ առկա է հիվանդացության աճի շարունակական միտում:
Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Ուսումնական տարվան ընդառաջ, երբ շատանում են մարդկային շփումները, կուտակումները, կազմակերպվում են զանգվածային միջոցառումներ, հասարակական տրանսպորտն աշխատում է գերծանրաբեռնված և սոցիալական հեռավորություն պահպանելը գրեթե անհնար է, վարակի տարածումը կանխարգելելու նպատակով՝ անհրաժեշտ է լինել առավել զգոն և հետևել հակահամաճարակային կանոններին։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ առողջապահության նախարարությունը հորդորում է հետևողականորեն պահպանել հիվանդության կանխարգելմանն ուղղված կանոնները.
-պահպանել սոցիալական հեռավորություն,
-կրել դիմակ,
-հաճախակի օճառով լվանալ ձեռքերը, իսկ անհնարինության դեպքում ախտահանել ալկոհոլային հիմքով ախտահանիչով,
-պատվաստվել COVID-19-ի դեմ՝ այդ թվում նաև բուստեր դեղաչափով,
-կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ ախտանշանների դեպքում դիմել բժշկի՝ խորհրդատվության և համապատասխան հետազոտությունների նպատակով:
Դպրոցներում․
-մեծացնել նստարանների միջև հեռավորությունը,
-բացահայտել և մեկուսացնել սուր շնչառական վարակի ախտանշաններով անձանց (աշակերտներին և ուսուցիչներին),
-ախտահանել աշխատատեղերն ու դասասենյակները,
-հաճախակի օդափոխել փակ տարածքները: