Ինչպե՞ս է որոշվում ապրանքի մաքսային արժեքը

Համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի 81-րդ հդվածի`Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքի մաքսային արժեքը գործարքի գինն է, այսինքն՝ այն գումարը, որը փաստացի վճարվել է, ենթակա է վճարման կամ պետք է վճարվեր ապրանքը ներմուծման երկիր արտահանելու նպատակով ձեռք բերելու և մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար:

ՀՀ մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխելիս հաճախ մաքսային մարմնի աշխատակիցը չի ընդունում հայտարարատուի կողմից հաշվարկված մաքսային արժեքը, այլ ինքն է հաշվարկում` անտեսելով հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերը` պայմանագիրը, ապրանքի տեղափոխման ծախսերը ներառող փաստաթուղթը և այլն, որպիսի իրավունք չունի:

Համաձայն նույն օրենսգրքի 82-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է հայտարարատուի կողմից, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված այն դեպքերի, երբ դա որոշվում է մաքսային մարմինների կողմից:

Մաքսային մարմնի կողմից մաքսային արժեքը կարող է որոշվել միայն բացառիկ դեպքերում, օրինակ` եթե չեն ներկայացվել համապատասխան փաստաթղթերը կամ գնորդն ու վաճառողը փոխկապակցված են, ասենք` նույն ընտանիքի անդամ են:

Մաքսային արժեքի ճիշտ որոշումը կարևորվում է նրանով, որ դրա հիման վրա հաշվարկվում են մաքսային վճարները, և մաքսային արժեքի բարձր լինելու դեպքում մաքսային վճարները նույնպես բարձր կլինեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել