Թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով ոստիկանությունը նոր նախագիծ է մշակել, ըստ որի՝ անհրաժեշտ է ստեղծել հանձնաժողով։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։
Նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կուժեղացվի հսկողությունը թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) շրջանառության նկատմամբ, կբարձրանա անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը, կհամակարգվի կանխարգելման բնագավառում պետական լիազորված մարմինների կողմից իրականացվող գործունեությունը, ինչպես նաև կապահովվի թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) շրջանառության նկատմամբ հսկողության և անօրինական շրջանառության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումը:
«Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ «հոգեներգործուն» նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի «անալոգների» շրջանառության կանոնակարգման և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի կազմը ևս ներկայացվել է։
- ՀՀ ոստիկանության պետ «հանձնաժողովի նախագահ»,
- ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ,
- ՀՀ առողջապահության նախարարություն նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ,
- ՀՀ արդարադատության նախարարություն նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ,
- ՀՀ արտաքին գործերի նախարարություն նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ,
- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ,
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ,
- ՀՀ պաշտպանության նախարարություն նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ,
- ՀՀ ֆինանսների նախարարություն նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ,
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ,
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ,
- ՀՀ էկոնոմիկայի նախարարություն նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ,
- ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ,
- ՀՀ անվտանգության խորհուրդ գրասենյակի ղեկավար,
- ՀՀ ոստիկանություն պետի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ,
- ՀՀ ազգային անվտանգության ծառայություն տնօրենի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ,
- ՀՀ պետական եկամուտների կոմիտե նախագահի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ,
- ՀՀ գլխավոր դատախազություն գլխավոր դատախազի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ,
- ՀՀ քննչական կոմիտե նախագահի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ։
Հանձնաժողովի հիմնական խնդիրներից է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) ապօրինի շրջանառության կանխմանն ու նվազեցմանը, ինչպես նաև այդ երևույթների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն օժանդակելը։
Խնդիրներից մեկը վերաբերում է համացանցի միջոցով կատարվող թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) ապօրինի շրջանառությանը։