Սպիտակ քաղաքում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ այրվածքներ ստացած՝ Արտակարգ իրավիճակների նախարարության կապիտան Կարեն Խառատյանը մահացել է օգոստոսի 31-ին։ Այս մասին Iravaban․net-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
«Դեպքը տեղի է ունեցել Սպիտակ քաղաքի աղբավայրի մերձակայքում գտնվող սարի մոտ բռնկված հրդեհի մարման ընթացքում, այրվածքներ ստանալուց հետո տեղափոխվել է Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև Այրվածքաբանություն ազգային կենտրոն, որտեղ էլ օգոստոսի 31-ին մահացել է»,-նշեց նա։