Սեպտեմբերի 2-ին, ժամը 17։50-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հերմոն գյուղի սկզբնամասում արջի երկու քոթոթ արգելափակվել են ժայռի ճեղքի մեջ:
Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Փրկարարները տեղի ուժերի հետ համատեղ արջի քոթոթներին դուրս են բերել արգելափակումից: