Ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները

Ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները ոստիկանության ծառայողի համար պարտադիր են ինչպես ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, այնպես էլ ծառայողական պարտականություններից դուրս: Վարքագծի կանոնների նպատակն է ուղղորդել ոստիկանության ծառայողին վերջինիս վարվելակերպի առումով, ինչպես նաև իրազեկել քաղաքացիներին, թե ինչպիսի պահվածք պետք է ակնկալել ոստիկանությանծառայողից:

Ոստիկանության ծառայողը պարտավոր է՝

ա) հավատարիմ լինել երդմանը, ցուցաբերել անմնացորդ նվիրվածություն Հայաստանի Հանրապետությանը, հարգել Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները և պետական լեզուն.
բ) հարգել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, ժողովրդի սովորույթներն ու ավանդույթները.
գ) նյութապես կամ այլ միջոցներով չսատարել որևէ քաղաքական կուսակցության.
դ) ցանկացած իրավիճակում պահպանել անձնական արժանապատվությունը, բարձր պահել պատիվը, լինել ազնիվ.
ե) օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնելիս զերծ մնալ հասարակական կարծիքի ազդեցությունից և իր գործողությունների համար քննադատվելու մտավախությունից:

Եթե ոստիկանության ծառայողը չի կողմնորոշվում` ինչպիսի վարքագիծ դրսևորել որոշակի իրավիճակներում, ապա նա պետք է դիմի անմիջական ղեկավարին:

Ոստիկանության ծառայողի անմիջական ղեկավարը հնարավորության սահմաններում միջոցներ է ձեռնարկում, որպեսզի իր ենթակա ծառայողների համար դյուրին լինի վարքագծի սույն կանոնների պահպանումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել