Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ներկայացրեց իրենց առաջիկա ծրագրերն ու անելիքները։
«Առավոտվանից մենք սկսում ենք նախաձեռնություն Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի, վերլուծաբանների, փորձագետների, մտավորականների, բոլոր կարող մարդկանց հետ սկսում ենք խորհրդակցություններ։ Կա երկու հիմնական ուղղություն՝ Հայաստանը Նիկոլից հետո զարգացման ծրագիր և շարժումն ավելի ընդլայնելու ու ուժ տալու ծրագիր։
Այս իշխանություններին հեռացնելու համար կա երկու ճանապարհ՝ հրաժարական և պաշտոնանկություն խորհրդարանի միջոցով։ Երկու ուղություններով էլ հաջողության կարող ենք հասնել համաժողովրդական լայն ճնշման դեպքում։
Անհրաժեշտ է պատգամավորների 1/3-ի քվեն, որպեսզի գործընթացը մտնի պաշտոնական շրջանառության մեջ։ Մեզ անհրաժեշտ է 36 ստորագրություն։ Պաշտոնակության համար անհրաժեշտ է Սահմանադրությամբ ամրագրված երկու պայման՝ իրավաքաղաքական հիմքեր և վարչապետի թեկնածու։ Իրավաքաղաքական հիմքերն ակնհայտ են։ Վարչապետի թեկնածուն որոշվելու է ժողովրդի մասնակցությամբ։ Երբ մենք ապահովենք 36 ստորագրություն և մեկնարկի գործընթացը, այն տևելու է 48-ից 72 ժամ։ Այդ 72 ժամվա ընթացքում մեզ անհարժեշտ են տասնյակ հազարավոր քաղաքացիներ 24-ժամյա ռեժիմով՝ ընդամենը 72 ժամ։ Այսինքն՝ որ օրը մենք ներկայացրեցինք այդ գործընթացը և մենք այդ 3 օրվա ընթացքում ժողովրդի կամքը թելադրելով հեռացնելու ենք այս իշխանությանը։
Եթե մենք 3 օրից մտնենք խորհրդարան և այդ գործընթացը չհաջողվի, այն կհետաձգվի 6 ամսով»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։