Արցախը հայ ժողովրդի արժանապատվությունն է, Արցախը մեր անցյալն է, մեր ներկան ու մեր ապագան։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Արցախը մեր հողն ու ջորն է, մեր՝ ժառանգությունը։ Բոլոր նրանք, ովքեր ասում են՝ եկեք հայրենիքի մի մասը զիջենք, որ մյուս մասը փրկենք, գլուխները պատին են տալիս։ Այս պատասխանատու օրը ես ասում եմ՝ Հայասըանը Արցախ է և վերջ, քանի որ Արցախի գլխին կանգնած աղետը նաև Հայաստանի աղետն է։
Կա երեք կարևոր սկզբունքային պահանջ, որը պետք է ապահովվի։Առաջինը՝ պետք է բացառվի որևէ լուշում, որով Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում։ Երկորդը՝ պետք է բացառվի Արցախի անկլավային վիճակը, այսինքն Արցախի և Հայաստանի միջև պետք է լինի կայուն և հուսալի ցամաքային կապ։ Երրորդը՝ պետք է բացառվի Արցախի ապառազմականացումը, այսինքն Հայաստանի Հանրապետությունն իր զինված ուժերով պետք է ապահովի կայուն անվտանգային համակարգ»,-ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ այդ երեք կետերից որևէ մեկի չկատարման դեպքում Արցախին սպառնում է հայաթափման վտանգը։
«Սրանք այն կարմիր գծերն են, որոնց համար մենք դուրս ենք եկել պայքարի, գնալու ենք մինչև վերջ, այս ամեն ինչը կանխելու համար։ Ցավոք՝ Հայաստանում չկա որևէ սյուբեկտ, որը պաշտպանում է Արցախի, Հայաստանի և հայ ժողովրդի շահերը։ Ընդորում՝ այդ սյուբեկտը չկա, ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում, ո՛չ էլ սփյուռքում։ Միակ սյուբեկտը, իր լավ ու վատ, թույլ և ուժեղ կողմերով դիմադրության շարժումն է և այս հրապարակը»,-ասաց պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։