Անվտանգության երաշխիքները երկուսն են․ Սեյրան Օհանյան

Ցավոք սրտի այսօր՝ Արցախի Անկախության 31-րդ տարեդարձին, մենք չունենք եռատոն։ Այս մասին «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանը։

«Հայաստանի Հանրապետության ինքնորոշման, անկախության գաղափարը հարցականի տակ է։ Արցախի անվտանգությունը անորոշ վիճակում է։ Եվ այսօր, այս պահին պետք է առավել վճռական լինել։ Տարիներ առաջ շատ դժվար իրավիճակ էր, մեզ պարտադրված պատերազմում, երկրաշարժի օրերին և նաև ամբողջությամբ շրջափակված վիճակում մենք կարողացանք մեր անկախությունը կերտել, կարողացանք ստեղծել արցախի պաշտպանության բանակը։ Մեր միասնականության վառ օրինակ է Արցախի և Գյումրու կապը, իրենց հարազատներին՝ թողնելով երկրաշարժի փլատակներում, աղետի գոտուց ջոկատներ էին կազմում և մեկնում Արցախ։ Այնտեղ, որտեղ մենք միասնական ենք եղել՝ ունեցել ենք հաջողություններ։ Մենք իրավունք չունենք Արցախի ժողովրդին, Արցախին միայնակ թողնելու, պարտավոր են մեր պայքարի ոգով կանգնել Արցախի ժողովրդի կողքին»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ խաղաղությունը երբեք անվտանգության երաշխիք չի կարող լինել, այն անվտանգության հիմնարար արժեքն է։

«Անվտանգության երաշխիքները երկուսն են։ Առաջինը՝ ազգային երաշխիքն է՝ հայկական բանակը, ուժային կառույցներն են, ներքին ամրությունն է և տնտեսական հզորությունը։ Երկրորդը՝ միջազգային երաշխիքն է։ Բանակցային մարտավարական խելացի հնարքներն են և լավ հարաբերություններն են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել