Ծառայողական քննության ժամկետները

Ծառայողական քննություն իրականացվում է հնարավոր սեղմ ժամկետներում, բայց ոչ ավելի, քան դրա նշանակումից սկսած 30 օրվա ընթացքում:

Այդ ժամկետը ծառայողական քննությունն իրականացնող անձի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձը կարող է երկարաձգել ևս մինչև 30 օրով, եթե՝

ա) ծառայողական քննություն իրականացնող անձից անկախ պատճառներով ձգձգվում են այլ մարմին կատարված հարցումների պատասխանները.

բ) ծառայողական քննության նյութերով էական համարվող հանգամանքները պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել լրացուցիչ փաստական տվյալներ:

Ծառայողական քննության ժամկետները երկարաձգելու մասին ծառայողական քննություն իրականացնող անձը պարտավոր է սեղմ ժամկետում գրավոր տեղեկացնել այն քաղաքացուն, կազմակերպությանը կամ պաշտոնատար անձին, ումից ստացվել է դիմումը կամ հաղորդումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել