Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փախստականի անձը և Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հաստատող և Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու համար նախատեսված վավեր փաստաթուղթն է: Այն նաև հիմք է փախստականի կողմից օրենքով սահմանված իրավունքներից ու ազատություններից օգտվելու համար:
Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը վավերական է երկու տարի, որից հետո փախստականի դիմումի հիման վրա լիազոր մարմինը յուրաքանչյուր անգամ փաստաթղթի վավերականության ժամկետը երկարաձգում է ևս երկու տարով:
Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը կորցնում է վավերականությունը ապաստանի տրամադրման կամ փախստականի ճանաչման վերաբերյալ որոշումը օրենքով սահմանված կարգով չեղյալ հայտարարելու կամ դադարեցնելու մասին վերջնական որոշում կայացնելուց մեկ շաբաթ հետո:
Կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի կորստի, փչացման կամ գողանալու դեպքում լիազոր մարմինը գործը մանրամասն ուսումնասիրելուց հետո, անհրաժեշտության դեպքում համագործակցելով իրավապահ մարմինների հետ, փախստականին տրամադրում է նոր կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ` նախորդ փաստաթղթի վավերականության ժամկետով: