Ի՞նչ կարգով է նշանակվում և վճարվում քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձի կենսաթոշակը

Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձն իրեն կենսաթոշակ նշանակելու, վճարելու կամ բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու համար գրավոր դիմում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարին:

Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը պատիժը կրող անձի գրավոր դիմումի հիման վրա տասը աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում է նրան կենսաթոշակ նշանակելու, վճարելու կամ բժշկասոցիալական փորձաքննության ենթարկելու համար անհրաժեշտ` օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը և ներկայացնում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կամ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու մարմին:

Որպես կանեն, քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին կենսաթոշակ նշանակելու, վճարելու և նրան բժշկասոցիալական փորձաքննության ենթարկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել