Հրդեհ Էջմիածին քաղաքում․ մարդկանց են տարհանել․ ԱԻՆ

Սեպտեմբերի 1-ին, ժամը 17։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի Կույրերի շենքի տանիքում։

Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան փողոցի թիվ 21 շենքի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։03-ին, մարվել՝ 20։50-ին: Այրվել է շենքի 800 քմ տանիքից մոտ 400 քմ հատվածը։

Հրշեջ փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ շենքից տարահանել են 54 բնակչի։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգավվել է Վաղարշապատ համայնքից թվով 1 ջրատար ավտոմեքենա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել