Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվել Արցախ

Որոշեցի տեղափոխվել Արցախ: Այս մասին հայտարարել է գործարար Ռուբեն Վարդանյանը։

«Այսօր Արցախի ժողովուրդը ծանր հոգեբանական ճգնաժամ է ապրում, նա անվստահություն ունի ապագայի նկատմամբ։ Հանրապետության բնակիչները, ովքեր վերապրել են երկու պատերազմներ, իսկ անկախության համար պայքարում կորցրել են իրենց հարազատներին ու ընկերներին, լքված են, մոռացված ու անպետք։

Կարծում եմ, որ 2020 թվականի պատերազմից հետո մենք՝ ողջ աշխարհի հայերս, պետք է միասին լինենք Արցախի ժողովրդի հետ։ Մենք պետք է ոչ միայն սիմվոլիկ աջակցենք նրանց, այլեւ գործնականում օգնենք նրանց։ Ահա հայության կենտրոնը, որը մեզ համար միշտ եղել է իրական հզորության վայր, և մենք չենք կարող թույլ տալ, որ հազարամյակների ընթացքում մեր նախնիների ստեղծած ամեն ինչը մոռացության մատնվի։

Ուստի որոշեցի տեղափոխվել Արցախ՝ հրաժարվելով Ռուսաստանի քաղաքացիությունից։ Այս որոշումն ինձ համար հեշտ չէր, բայց վստահ եմ, որ դա ճիշտ է։ Հուսով եմ, որ իմ ռուս գործընկերներն ու ընկերները ըմբռնումով և հարգանքով կընդունեն այս որոշումը՝ որպես իրենց ընկերոջ որոշում»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել