Դարֆուրի կրթական խնդիրները գյուղական համայնքներում

Վերջին 20 տարվա ընթացքում կրթության բնագավառում տեղի են ունեցել բարեփոխումներ, սակայն դեռևս կրթական համակարգում խնդիրները առկա են հատկապես գյուղական վայրերում:

Ըստ https://unamid.unmissions.org/ կայքի` շատ գյուղական վայրերում չկան նախադպրոցական հաստատություններ և միջնակարգ դպրոցներ: Ծնողները ստիպված են երեխաներին ուղարկել այլ վայրեր, ուսում ստանալու նպատակով: Օրինակ` Կումա Գարադաիատ գյուղում երեխաները ամեն օր 2 ժամ ոտքով քայլում են, որ հաճախեն միջնակարգ դպրոց: Շատ գյուղերում Դարֆուրուի և Կումա Գարադաիատի համար կա միայն մեկ հիմնական դպրոց, որտեղ բացակայում է ջուրն ու սանհանգույցը: Սկզբնական և միջնակարգ դպրոցներում երեխաների թվի աճ է գրանցվել և ի հակադրումն դրա՝ տեղի է ունեցել ուսուցչական կազմի կրճատում, կառույցները հուսալի և ամուր չեն, դասարանները գերծանրաբեռնված են, չկան դասասեղաններ և սա միայն խնդիրների մի մասն է Դարֆուրի հատկապես գյուղական վայրերում: 1989թ. Սուդանում ռեժիմի փոփոխությունից հետո կրթության վիճակը Դարֆուրում զգալիորեն փոփոխվել է, ռեսուրսներ են ներդրվել ընդհանուր կրթական համակարգում:

1990 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ կառուցվել է El Fasher University համալսարանը հյուսիսային Դարֆուրում: 1994 թ. նախագահական մեկ այլ որոշման հիման վրա բացվել է the University of Nyala և University of Zalingei համալսարնները Հարավային Դարֆուրում: Դարֆուրում 2008 թ. եղել են 459-ը նախադպրոցական հաստատություններ, որոնց թիվը 2012թ.-ին հասել է 643-ի:

Տարրական դպրոցներ 2008թ. եղել են 949-ը իսկ 2012թ.՝ 1138-ը իսկ միջնակարգ դպրոցների թիվը աճել է 105-ից մինչև 145-ի:

Դպրոցների և կրթական համակարգերի թիվի աճը որոշ չափով օգնել է ընտանեկան բյուջեի որոշակի խնայողությանը, սակայն դեռևս խնդիրները առկա են: Վերջնական չեն լուծվել կրթական հաստատությունների քանակի և հասանելիության, սանիտարական և տեխնիկական խնդիրները: Գյուղական դպրոցները անմխիթար և հին շինություններ են, և դեռևս շատ գյուղական վայրերում դպրոցներ հաճախելը երեխաներից շատ ջանքեր է պահանջում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել