Հայաստանում STARMUS-ի միջոցառումներին մասնակցելու է շուրջ 100.000 այցելու

2022 թվականի սեպտեմբերի 5-ից 10-ը Հայաստանում անցկացվող STARMUS միջազգային փառատոնի շրջանակում ակնկալվում է ունենալ շուրջ 100,000 այցելու։ STARMUS փառատոնը համարվում է միակն աշխարհում, որ նման մասշտաբի միջոցառումներ և խոսնակներ է ունենում։ Փառատոնի շրջանակներում անցկացվող միջոցառումները տարբեր են և ընդգրկում են թե՛ դասախոսություններ ու համերգներ, և թե՛ գիտական ճամբարներ, կլոր-սեղաններ, որոնք նպատակ են ունենում հանրայնացնելու գիտությունը և հասանելի դարձնելու այն լայն շրջանակների համար՝ հատկապես ուսանողների ու երիտասարդության։

Նորվեգիայում անցկացված փառատոնի ընթացում 2017 թվականին Սթարմուսի ճամբարն ունեցել է ավելի քան 45,000 այցելու, իսկ 2022 թվականին Հայաստանում ակնկալվում է ունենալ շուրջ 100,000 այցելու։ Նախորդ փառատոնները հյուրընկալել են 25 Նոբելյան մրցանակակիրների, հեղինակավոր խոսնակների՝ ինչպիսիք են Սթիվեն Հոքինգը, Նեյլ Արմսթրոնգը, Հանս Ցիմերը և ուրիշներ, STARMUS-ի հոգաբարձուների խորհրդում ընդգրկված են աշխարհահռչակ գիտնականներ, երաժիշտներ, ինովատորներ՝ ինչպիսիք են Բրայան Մեյը, Էմանուել Շարպանտիեն, Ջիլ Թարթերը և Թոնի Ֆադելը։

STARMUS փառատոնի շրջանակներում է շնորհվում նաև աշխարհահռչակ գիտնական Սթիվեն Հոքինգի հեղինակավոր շքանշանը (մեդալը), որը ճանաչում է գիտության հանրայնացման գործում ներդրումը։ Հոքինգի մեդալի հանձնման արարողության ընթացքում սպասվում է յուրահատուկ, ընտրված կատարումներով համերգային ծրագիր։

Փառատոնի շրջանակում կազմակերպվող ուշագրավ միջոցառումների շարքում են նաև 108 րոպե կլոր սեղան-քննարկումը Նոբելյան մրցանակակիրների մասնակցությամբ, Star Party-ն, որը աշխարհահռչակ հյուրերի և գիտնականների մասնակցությամբ կազմակերպվելու է Գառնիում, որտեղ տեղակայվելու են փառատոնի շրջանակում Հայաստան բերված աստղադիտակներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել