«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ բեռնատար ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման գազատարը, ինչի պատճառով սեպտեմբերի 1-ին ժամը 13։20-ից դադարեցվել է Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի թիվ 1, 1/1, Մոլդովական փողոցի թիվ 3, Մալյան փողոցի թիվ 2 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։
Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։