Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օգոստոսի 30-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
1. 2022 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ը ներառյալ գտնվելու եմ ամենամյա արձակուրդում:
2. Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ 2022 թվականի օգոստոսի 31-ին հետ կանչել ամենամյա հերթական արձակուրդից:
3. 2022 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ը ներառյալ Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ:
4. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարող Էդուարդ Խանզրադյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը»: