Փրկարարները նկատել են խեղդվող քաղաքացու․ ԱԻՆ

Օգոստոսի 31-ին, ժամը 15:24-ին Սևանա լճի N1 հանրային լողափում հերթապահություն իրականացնող անձնակազմը նկատել է, որ քաղաքացիները հեծանիվ նավակով մոտ 1500 մետր հեռացել են ափից և դժվարանում են վերադառնալ։

Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Ջրափրկարարները քաղաքացիներին և հեծանիվ նավակը մոտեցրել են ափ։

***

Օգոստոսի 31-ին, ժամը 19:53-ին Սևանա լճի N1 հանրային լողափում հերթապահություն իրականացնող անձնակազմը ափից մոտ 15 մետր հեռավորության վրա նկատել է խեղդվող քաղաքացու։

Ջրափրկարարները նշված հատվածից ափ են դուրս են բերել Ն․ Գ․-ին (ծնված 1983 թ.)։ Վերջինս հրաժարվել է բժշկական օգնությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել