Ի՞նչ նյութեր չի կարելի պահել նկուղում

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի 26.07.2012թ. թիվ 263-Ն հրամանով սահմանված Հրդեհային անվտանգության կանոնների համաձայն՝ նկուղում պետք է պահպանել հետևյալ հակահրդեհային կանոնները.

1. նկուղային և ցոկոլային հարկերի շինություններում ծխահեռացման համար գետնախորշերով պատուհանների բացակայության, ինչպես նաև այդ հարկերի և ընդհանուր սանդղավանդակների միջև հաղորդակցության առկայության դեպքում չի թույլատրվում վառողունակ տարայով չայրվող և դյուրավառ նյութերի պահումը,

2. նկուղային և ցոկոլային հարկերում պահել և օգտագործել այրվող և դյուրավառ հեղուկներ, վառոդ, պայթուցիկ նյութեր, գազով բալոններ, աերոզոլային փաթեթավորումով ապրանքներ, ցելուլոիդի և այլ պայթյունավտանգ նյութեր, բացառությամբ իրավական ակտերով նախատեսվածից ավելի քանակների,

3. ցոկոլային հարկերում և նկուղներում ստեղծել այրվող նյութերի պահեստներ, արհեստանոցներ, տնտեսական սենյակներ, եթե դրանց մուտքը մեկուսացված չէ ընդհանուր սանդղավանդակից,
4.շենքերի նկուղային և ցոկոլային հարկերի լուսամուտային խորշերը պետք է կանոնավոր կերպով մաքրվեն աղբից: Նշված լուսամուտային խորշերը և պատուհանները չի թույլատրվում խուլ փակել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել