Ըստ քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին 1954թ.ի Կոնվենցիայի իրավասու մարմինների անհետևողական վերաբերմունքը

Իրավասու մարմինների դիրքորոշման գնահատումը բարդանում է, երբ պետական տարբեր կառույցներ անհետևողական վերաբերմունք են դրսևորում անհատի նկատմամբ:

Օրինակ, անհատին կարող է թույլատրված լինել օգտվելու պետական նպաստներից, ինչն օրենքով և գործնականում վերապահվում է քաղաքացիություն ունեցողներին, սակայն չափահասության հասնելով` նրան մերժվում է անձնագրի տրամադրումը:

Դեպքի կոնկրետ փաստերից կախված` անհետևողական վերաբերմունքը կարող է լինել քաղաքացու իրավունքների ոտնահաման օրինակ, այդ անձի` տվյալ պետության քաղաքացիություն երբևէ ձեռք բերած չլինելու հետևանք, կամ նրա` քաղաքացիությունից զրկված լինելու կամ այն կորցնելու արդյունք:

Այն դեպքերում, երբ վկայություն կա, որ անհատը քաղաքացիություն է ձեռք բերել ոչ ավտոմատ մեխանիզմով` պատական մարմնի գործողության հիման վրա, սովորաբար քաղաքացիներին տրամադրվող իրավունքների հետագա մերժումը պետական այլ մարմինների կողմից վկայում է , որ անձի իրավունքները խախտվել են: Սակայն որոշ հանգամանքներում հետագա վերաբերմունքի բնույթը կարող է նշանակել, որ պետությունը փոխել է իր դիրքորոշումը տվյալ անձի քաղաքացիության կարգավիճակի վերաբերյալ, կամ անձը կորցրել կամ զրկվել է այդ կարգավիճակից:

Քաղաքացիության ձեռքբերումը կամ դադարեցումը տեղի է ունեցել ավտոմատ եղանակով կամ անհատի պաշտոնական գործողությունների արդյունքում, պետական մարմինները, միևնույն է, հաճախ հետագայում կհաստատեն քաղաքացիության ձեռքբերումը կամ դադարեցումը: Սա սովորաբար արվում է անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման ընթացակարգի միջոցով: Քաղաքացիության ձեռքբերման կամ կորստի մեխանիզմների առնչությամբ, լինի դա ավտոմատ, թե անհատի պաշտոնական գործողությունների արդյունքում, ավելի մեծ կշիռ է արտոնվում այն իրավասու մարմինների դիրքորոշմանը, որոնք պատասխանատու են անձը հաստատող և քաղաքացիության ապացույց հանդիսացող փաստաթղթերի տրամադրման համար, ինչպիսիք են անձնագիրը, քաղաքացիության վկայականը և այն երկրներում, ուր դրանք տրամադրվում են միայն քաղաքացիություն ունեցողներին` նույնականացման քարտը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել