Ո՞ր դեպքում է ձերբակալվածն ազատվում

Ձերբակալվածը, վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա, ենթակա է ազատման, եթե`

1) չի հաստատվել անձի կողմից քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու մասին կասկածը.
2) բացակայում է անձին արգելանքի տակ պահելու անհրաժեշտությունը.
3) լրացել է ձերբակալման` օրենքով սահմանված առավելագույն ժամկետը, և դատարանը մեղադրյալին կալանավորելու մասին որոշում չի կայացրել:

Նշված հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքում կասկածյալին կարող է ազատել նաև հետաքննության մարմնի ղեկավարը, իսկ 3-րդ կետով նախատեսված դեպքում՝ ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարը:

Ձերբակալումից ազատված անձը չի կարող կրկին ձերբակալվել նույն կասկածանքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել