Ինչպիսի՞ եղանակ կլինի աշնան առաջին օրերին

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 01-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-3 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 01-03-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։ Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևան քաղաքում՝ օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում` օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 01-03-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 04-05-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 01-ին կբարձրանա 1-3 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել