Օգոստոսի 31-ին պայթյուն է տեղի ունեցել Երևանում, հայտնում են ոստիկանությունից:
«Ժամը 05:00-ին ԱԻՆ 911 ծառայությունից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ իրենց զանգած քաղաքացին հայտնել է, որ Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկից պայթյունի ձայն է լսվել:
Նշված վայր մեկնած օպերատիվ խմբին մի քաղաքացի հաղորդում է տվել, որ ժամը 04:20-ի սահմաններում լսել են պայթյունի նմանվող ձայն, ինչից հետո նկատել են, որ վնասվել է Ն. Զարյան փողոցի իր խանութ-յուղման կետի դռան ապակին»,- նշեցին ոստիկանությունից:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն: