Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19:30, Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք: Այս մասին հայտարարել է ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանը ու կից տեսանյութ հրապարակել։
«Կո՛չ եմ անում մարտական, ծառայակից, գաղափարակից ընկերներիս, մեր բոլոր համակիրներին, պետականամետ, գիտակից ուժերին գա՛լ Ֆրանսիայի հրապարակ և միանա՛լ պայքարին:
Կանգնե՛նք Արցախի կողքին: Միասին դեռ կարո՛ղ ենք փրկել Արցախն ու դուրս շպրտել ադրբեջանական զորքերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից՝ վերականգնելով հայ ժողովրդի պայքարի մարտական ոգին և անվտանգության, արժանապատվության հիմքերը»,-նշել է նա: