Գնդի սպա-հոգեբանի դերը

Գնդի սպա-հոգեբանը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է գնդում հոգեբանական աշխատանքի կազմակերպման, անձնակազմի հոգեբանական վիճակի, զինծառայողների հոգեկան կայունության պահպանմանն ուղղված աշխատանքների համար: Նա ենթարկվում է գնդի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալին, ղեկավարում է զորամասի հոգեբանական օգնության և վերականգնողական կետի աշխատանքները:

Գնդի սպա-հոգեբանը պարտավոր է`

– իմանալ գնդի յուրաքանչյուր սպայի և ենթասպայի հոգեբանական նկարագիրը, առանձին ստորաբաժանումների բոլոր զինծառայողներին, ինչպես նաև այն զինծառայողներին, որոնց նկատմամբ պահանջվում է հոգեբանական և մանկավարժական հատուկ ուշադրություն.
– կազմակերպել և անցկացնել գնդի զինծառայողների սոցիալ-հոգեբանական ու բարոյահոգեբանական գործընթացների և երևույթների ուսումնասիրություններ, դրանց արդյունքներով առաջարկություններ ներկայացնել զորամասի հրամանատարին և հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալին.
– առօրյա գործունեության, մարտական (ուսումնամարտական) առաջադրանքների կատարման, մարտական պատրաստականության, մարտական հերթապահության (մարտական ծառայության), պահակային և ներքին ծառայության կրման ժամանակ կազմակերպել և իրականացնել գնդի անձնակազմի հոգեբանական աշխատանքը.
– կազմել և գնդի հրամանատարի` սոցիալ-իրավական աշխատանքների գծով օգնական-սպայի հետ մշտապես ճշտել գնդի սոցիալ-հոգեբանական ու բարոյահոգեբանական բնութագիրը, դրա արդյունքներով համապատասխան աշխատանքների իրականացման ուղղությամբ համագործակցել զորամասի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալի և զորամասի հոգևոր սպասավորի հետ.
– մասնակցել ըստ ստորաբաժանումների և զինվորական մասնագիտությունների անձնակազմի բաշխման աշխատանքներին.
– անցկացնել զինվորական ծառայությանը և մարտական հերթապահության պայմաններին զինծառայողների հոգեբանական հարմարվողականությանն ուղղված միջոցառումներ, իրականացնել այդ պայմաններում նրանց հոգեբանական ուղեկցությունը.
– պարբերաբար վերլուծել զինվորական կոլեկտիվների հոգեբանական իրավիճակը, իրականացնել հոգեբանական կորուստների կանխատեսում և հաշվարկ, ձեռնարկել աշխատանքներ ինքնավնասման երևույթների կանխարգելման, ինքնավնասման հակված անձանց բացահայտման համար, այդ ուղղությամբ համագործակցել զորամասի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալի և զորամասի հոգևոր սպասավորի հետ.
– ենթակա անձնակազմի մոտ հոգեբանական աշխատանքի ձևերին ու մեթոդներին տիրապետելու և դրանք ճիշտ կիրառելու նպատակով կազմակերպել սպաների, ենթասպաների, սերժանտների ուսուցանում.
– կազմակերպել մշտական տեղակայման վայրերից դուրս զենքի և զինվորական տեխնիկայի հետ առնչվող անձնակազմի և առանձին զինծառայողների հետ հոգեբանական աշխատանքներ.
– իր գործունեության ընթացքում պահպանել մասնագիտական էթիկայի կանոնները.
– մշտապես համալրել հոգեբանական աշխատանքի համար նախատեսվող ուսումնանյութական բազան.
– զորամասի հրամանատարին և հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալին զեկուցել զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու գնդի քաղաքացիական անձնակազմի հոգեբանական վիճակի, առաջացած առանձին խնդիրների և իրականացվող միջոցառումների մասին, այդ ուղղությամբ ներկայացնել առաջարկություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել