Ծնողներին, մանկավարժներին կոչ ենք անում ուշադիր լինել երեխաների հանդեպ. Պարեկային ծառայության պետ

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանի հայտարարությունը․

«Սեպտեմբերի 1-ին մեկնարկում է նոր ուսումնական տարին:

Ոստիկանության պարեկային ծառայությունը հասարակական կարգի պահպանության և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուժեղացված ծառայություն է իրականացնելու մայրաքաղաքի ու մարզերի դպրոցամերձ տարածքներում ու փողոցներում: Նպատակը մեկն է՝ ապահովել երեխաների անվտանգությունը:

Վարորդներին կոչ ենք անում պահպանել երթևեկության կանոններն ու բացառել արագության գերազանցումը դպրոցամերձ տարածքներում:

Ծնողներին, մանկավարժներին կոչ ենք անում ուշադիր լինել երեխաների հանդեպ:

Շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ և մաղթում հաջողություններ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել