Ժորա Չիչոյանին առաջարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի քրեական մասնագիտացման թափուր պաշտոնը

Բարձրագույն դատական խորհուրդը օգոստոսի 29-ին որոշում է ընդունել, որում ասվում է․

«Քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի քրեական մասնագիտացման թափուր պաշտոնի տեղի առկայությունն ու այն համալրելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 115-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

1. Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի թեկնածու Ժորա Չիչոյանին առաջարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի քրեական մասնագիտացման թափուր պաշտոնի տեղում իր թեկնածությունը՝ Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել