Քաղաքացիների նախկին զինվորական կոչումը վերականգնում է դա շնորհելու իրավասություն ունեցող հրամանատարը (պետը)՝ զինվորական կոմիսարիատի հանձնաժողովի որոշման առկայության դեպքերում:
Զինվորական կոչումը վերականգնելու վերաբերյալ զեկուցագրերը զինկոմիսարիատները քննարկում են ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում: Դրական հիմքերի առկայության դեպքում զինկոմիսարիատը նախապատրաստում է քաղաքացու զինվորական կոչումը վերականգնելու վերաբերյալ միջնորդագիր (ներկայացում), որին ընթացք է տրվում կոչում շնորհելու ներկայացման համար սահմանված կարգով:
Անօրինական դատապարտված քաղաքացիների նախկին զինվորական կոչումը վերականգնվում է զինվորական կոչումից զրկվելու օրվանից՝ արդարացման որոշումն ուժի մեջ մտնելուց հետո: