Բնակության վայրը փոխելու դեպքում կենսաթոշակառուի բնակության նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակը վճարում է նախկին բնակության վայրից նրա կենսաթոշակի գործն ստանալուց հետո: Կենսաթոշակ վճարելը վերսկսվում է կենսաթոշակառուի նախկին բնակության վայրում կենսաթոշակ վճարելը դադարեցնելու օրվանից: Կենսաթոշակի գործը տեղափոխվում է բնակության նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման պահանջագրով, կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` տասնօրյա ժամկետում:
Կենսաթոշակի գործն ուղարկող կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը գործի հետ ուղարկում է նաև կենսաթոշակի վերջին վճարման մասին տեղեկանք: