«Կարմիր գծերը» խախտողների հեռախոսահամարներին հաղորդագրություններ կուղարկվեն:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Համայնքը նախանշում է իրավախախտման մասին ծանուցման ևս մեկ գործիք ունենալ: Քաղաքապետարանն առայժմ ծանուցումն ապահովում է փոստով կամ «Ազդարար» կայքով: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը օգոստոսի 29-ի աշխատանքային խորհրդակցության ժամանակ ընդգծել է, որ համայնքի նպատակն ամենևին էլ քաղաքացիներին տուգանելը չէ, այլ խախտման պարագայում ծանուցման ևս մեկ՝ մատչելի տարբերակի ստեղծումը: