Վթարային ջրանջատումներ Երևանի վարչական 3 շրջաններում ու մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 29-ին

ժամը 10:30-14:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սյունիքի 2-31 շենքերի, Գր.Նարեկացու 1-13Ա շենքերի, Վ.Մամիկոնյանի, Քրիստափորի փողոցների ջրամատակարարումը:

-ժամը 10:30-15:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ռուսթավի փողոցի ջրամատակարարումը:

-ժամը 11:00-15:00-ն կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգված, Վիլնյուսի փողոցի ջրամատակարարումը:

-ժամը 11:30-24:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Այգեստանի 1, 2, 3, 4, 5, 7 փողոցների, Շարա Տալյանի, Ֆիզկուլտուրնիկների, Հ.Շահինյանի փողոցների, Ալեք Մանուկյանի 7-17-2 շենքերի ջրամատակարարումը:

-ժամը 11:30-14:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Արաբկիր 39, 41, 43 փողոցների ջրամատակարարումը:

– ժամը 11:30-16:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Քաղսի գյուղի ջրամատակարարումը:

-ժամը 12:00-16:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Զովունի գյուղի 8, 10 փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել